1309 դիտում
10:59 12-03-2019
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունում նորություն չկար․ ռուս քաղաքագետ․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Ժամանակ առ ժամանակ համանախագահները նման ծրագրային ելույթներով են հանդես գալիս: Այս անգամ հայտարարությանը նպատակն էր նաև՝ կողմերին հիշեցնել բանակցությունների օրակարգը՝ բարձրացնելով իրենց հեղինակությունը որպես միջնորդների, քանի որ նախորդ հանդիպումները չէին կայացել ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո:
Ինչպես համանախագահների մյուս բոլոր հայտարարություններում, այստեղ ևս պահպանված էր պարիտետը, և միջնորդները որևէ կողմի ՄԽ օրակարգից դուրս քայլերը չեն ողջունում, խոսքը թե ԼՂ-ն բանակցային սեղան վերադարձնելն է, և թե ադրբեջանական կողմի ռազմատենչ հռետորաբանությունը և ստատուս-քվոն փոխելու անհրաժեշտությունը»,- այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հաղորդագրությանը:
Նա նաև նշել է. «Իհարկե, ես այն համոզմանն եմ, որ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ, և առանց Արցախի որևէ բան չի կարող որոշվել: ՀՀ-ն այդ նպատակի ուղղությամբ պետք է առաջ շարժվի: Սակայն ՄԽ էությունն ու բնույթն է՝ ստեղծել համերաշխության մթնոլորտ կողմերի միջև՝ մեղմելով այն անկյունները, որոնք սրում են իրավիճակը բանակցային սեղանին:
Ինչ վերաբերում է կարգավորման սկզբունքներին ու տարրերին, ապա այստեղ ևս նորություն չկա, համանախագահները խոսում են Մադրիդյան սկզբունքների մասին, հիշեցնում, որ դա է բանակցային օրակարգը, պետք է լինեն փոխզիջումներ»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3468 դիտում
10:38 30-06-2018
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը Բելառուսի ԱԳ նախարարի հետ պատահական և պլանային չէր. Վալեր Կարբալևիչ․ «168 ժամ»
3934 դիտում
09:28 22-09-2016
Եռաբլուրում թանկարժեք մեքենաների տեղ ու դադար չկար, կախարդական փայտիկ էլ չկար, որ դրանք դդում դարձնի. «Առավոտ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»