211652_close_icon
views-count3468 դիտում article-date 10:38 30-06-2018

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը Բելառուսի ԱԳ նախարարի հետ պատահական և պլանային չէր. Վալեր Կարբալևիչ․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը Բելառուսի ԱԳ նախարարի հետ պատահական և պլանային չէր»,- այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է բելառուսցի քաղաքագետ Վալեր Կարբալևիչը՝ անդրադառ­նալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Բելառուսի ԱԳ նա­խարարի բանակցություններին: Վալեր Կարբալևիչի խոս­քով՝ սա առաջին անգամը չէ, որ Բելառուսի ղեկավարությու­նը շփումներ է ունենում ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդների հետ, ինչը բնական է, քանի որ Մինսկն այն վայրն է, որտեղ ձևավորվել է այս խումբը, և այն վայրն է լինելու, որտեղ, ամենայն հավանականությամբ, իր աշխատանքը կավարտի ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամար­տության խաղաղ կարգավորման դեպքում: Սակայն, ըստ քաղաքագետի, սա պատահական և պլանային հանդիպում չէր: «Բելառուսը, առաջնորդվելով իր բիզնես շահերով, առաջին անգամ ծանր զինատեսակներ վաճառեց Ադրբեջանին: Սա շատ քննարկվեց տարբեր մակարդակներում, այդ թվում՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում: Այս զինատե­սակները կարևոր խաղաքարտ դարձան Ադրբեջանի ղարա­բաղյան քաղաքականության ներկա փուլում, քանի որ ադրբեջանական կողմը դրա ձեռքբերմամբ փորձեց հավել­յալ ճնշում գործադրել ՀՀ իշխանությունների նկատմամբ: Բացի ներկա փուլից, իրական մարտական գործողություն­ների ժամանակ այդ համակարգերը բավական լուրջ գործոն կարող են դառնալ, ինչը չէր կարող չմտահոգել համանախագահներին և հայկական կողմին: Կարծում եմ՝ այս հանդիպման ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբը քննարկել է հետևյալ հարցը, թե որքանո՞վ է նպատակահարմար նման զենք վաճառել Ադրբեջանին, հետագա ի՞նչ ծրագրեր կա­րող է ունենալ Բելառուսը, սա զենքի վաճառքի եզակի դե՞պք է, թե՞ շարունակություն է ունենալու»,- ասել է նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր