7709 դիտում
23:16 12-03-2019
Երևանի պետական բժշկական համալսարանի Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի բժիշկները 2 բարդ վիրահատություն են կատարել
Երևանի պետական բժշկական համալսարանի Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի բժիշկները երկու բարդ վիրահատություն են կատարել:
Վրաերթի հետևանքով Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ են տեղափոխվել երկու քույրեր, որոնց վիճակը գնահատվել է ծանր, սակայն համալսարանական հմուտ բժիշկների միջամտության արդյունքում աղջիկներն արդեն լավ են զգում: Վիրահատությունը կատարել են պրոֆեսոր Արմեն Այվազյանը, միկրովիրաբուժության ծառայության ղեկավար Արթուր Մամբրեյանն ու բժիշկ-միկրովիրաբույժ Սուրեն Թոփլաղալցյանը:
Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի բժիշկ-միկրովիրաբույժ, ձեռքի վիրաբույժ Սուրեն Թոփլաղալցյանը մեզ հետ զրույցում նշեց, որ աղջիկներից մեկն ունեցել է կոնքոսկրերի կոտրվածք, ընթանում է կոնսերվատիվ բուժում, իսկ մյուս աղջիկն ունեցել է բազկոսկրի բաց բարդացած կոտրվածք՝ ճաճանչային նյարդի վնասավածքով: «Ոսկրերի վիրահատությունը կատարվել է օստրիոսինթեզ մետաղական հարթակով և պտուտակներով, իսկ վնասված նյարդը շատ դժվարությամբ վերականգնվել է: Աղջիկներն այժմ լավ են զգում, նրանց վիճակը բավարար է, մեկն անկողնային վիճակում է, քանի որ կմախքային ձգման տակ է, իսկ մյուսն արդեն տեղաշարժվում է, ակտիվ է, շուտով դուրս կգրենք »-ասաց նա:
Ձեռքի վիրաբուժության, միկրովիրաբուժության ծառայության ղեկավար Արթուր Մամբրեյանն էլ նշեց՝ չնայած նյարդը բավական երկարության վրա վնասվել է, թաքնված է եղել պատառոտված, ջնջխված հյուսվածքների մեջ, բայց հաջողվել է մոբիլիզացնել ծայրերը և ամբողջականությունը վերականգնել էպինեվրալ հանգուցակարերով. «Հաշվի առնելով աղջկա տարիքն ու կարի որակը, հույս ունենք, որ նյարդը ժամանակին կվերականգնվի»:
Վրաերթի ենթարկված աղջիկները մեզ հետ զրույցում նշեցին, որ արդեն լավ են զգում՝ մշտապես գտնվելով բժիշկների հսկողության տակ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված