74601 դիտում
10:32 24-11-2021
Ավտովթար Երևանում. Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի դիմաց Niva-ն բախվել է կայանված Mercedes-ին և կողաշրջվել. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 09:30-ի սահմաններում Հասրաթյան փողոցում Գերմանիայի Հանրապետության քաղաքացի, 31-ամյա Էրիկ Հովհաննիսյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Սիրիայի Արաբական Հանրապետության բնակիչ, 78-ամյա Ալեքսանդր Շադոյանի կողմից կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Niva-ն կողաշրջվել է:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Ժորա Հակոբյանն ու Ռոբերտ Ղազարյանը:
Օպերատիվորեն ժամանել է նաև «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության վթարային մասնագետ Արմեն Սաֆարյանը;
Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+