211652_close_icon
views-count36958 դիտում article-date 21:06 12-03-2019

Դատարանը կալանավորեց 64-ամյա հորը սպանած 36-ամյա որդուն. կալանքի միջնորդությունը ներկայացրել էր հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 12-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության Կոտայքի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության ն դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ, 36-ամյա Գևորգ Չոլախյանի նկատմամբ, ով կասկածվում է հորը՝ 64-ամյա Մելքոն Չոլախյանին սպանելու մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Վարդան Ստեփանյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը Գ. Չոլախյանը դատարանի դահլիճից տեղափոխվել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/03/11/1119498/?fbclid=IwAR3BygIXeMkWmLL4xKCVSurMWjygWaa1ybTFCw3EYkmlVnSHyQBQSZFccbs]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 11-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, Կոտայքի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանի գլխավորությամբ քննչական փորձարարություն էր տեղի ունեցել Ջրվեժ գյուղի 8-րդ փողոցի 14 տանը: Քննչական փորձարարության ժամանակ նշված տան բնակիչ, 64-ամյա Մելքոն Չոլախյանի սպանության մեջ կասկածվող, նրա տղա, 36-ամյա Գևորգ Չոլախյանը մանեկենի վրա ցույց էր տվել, թե ինչպես և ինչ պայմաններում է դանակի հարվածներ հասցրել հորը, ով տեղում մահացել էր: [b]Կալանավորված՝ 36–ամյա Գևորգ Չոլախյանն է [/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0159809001552410468768038.jpg[/img] [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 140+
140+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր