211652_close_icon
views-count10154 դիտում article-date 21:11 12-03-2019

Նարեկ Մալյանի գործով խափանման միջոց է ընտրվել ևս երկու անձի նկատմամբ. «Ռեստարտի» վեց անդամ կասկածվում է առևանգում կատարելու մեջ. Tert.am

Նարեկ Մալյանի գործով խափանման միջոց է ընտրվել «Ռեստարտի» ևս երկու անդամի նկատմամբ։ Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/03/12/Narek-malyan/2946114?fbclid=IwAR1o35GMcLHxlLMY863fCAjCZJVBt72Wjs-26b_zby3xMg5klW_4tK6t2IU]Tert.am[/url]-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ «Մարտի 3-ին Ամիրյան փողոցում գրանցված միջադեպից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են Յուրի Ավագյանն ու Հրաչյա Խլղաթյանը, որոնց նկատմամբ առևանգում կատարելու կասկածանքով խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,-ասաց Խաչատրյանը։ Նա նշեց, որ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համակցության հիման վրա արդեն քննությունը կատարվում է առևանգման հոդվածով։ Հիշեցնենք,որ նույն գործի շրջանակներում նույն խափանման միջոցն է ընտրվել նաև «Ռեստարտ»-ի անդամներ Դավիթ Պետրոսյանի, Դավիթ Սիմոնյանի, Արամայիս Պետրոսյանի ու Գարիկ Միսկարյանի նկատմամբ։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/03/12/Narek-malyan/2946114?fbclid=IwAR1o35GMcLHxlLMY863fCAjCZJVBt72Wjs-26b_zby3xMg5klW_4tK6t2IU]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր