7403 դիտում
10:31 13-03-2019
Պետք է այնպես անել, որ հաջորդ հարձակումից առաջ Ադրբեջանն ավելի երկար մտածի․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Անցած շաբաթվա վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որտեղ ա. վերահաստատում են Արցախի խնդրի շուրջ բանակցությունների ներկայիս «Հայաստան-Ադրբեջան» ձևաչափը, բ. վերահաստատում են կարգավորման «մադրիդյան-կազանյան-լավրովյան» սխեման, որը ենթադրում է «Արցախը շրջապատող տարածքների ազատում» ինչ-որ «միջանկյալ» (և, իմ կարծիքով` անորոշ) կարգավիճակի դիմաց: Որոշ շրջանակների կողմից այդ հայտարարությունը չափից դուրս սուր է ընդունվել, չնայած դրա համար, ինձ թվում է. հիմքեր չկան:
Իմ կարծիքով իրավիճակը հետևյալն է.
անկախ նրանից, թե ինչ են հայտարարում համանախագահները,
անկախ նրանից, թե ինչպիսի փաստաթուղթ է բանակցությունների սեղանին,
անկախ նրանից, համաձայն են այդ փաստաթղթի դրույթների հետ Հայաստանը, Արցախը կամ Ադրբեջանը, թե համաձայն չեն,
անկախ նրանից, թե ինչ են կողմերը մտածում բանակցությունների ձևաչափի մասին,
անկախ նրանից՝ մենք խաղաղասեր ենք, թե ռազմատենչ,
անկախ նրանից, Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, թե ոչ,
անկախ նրանից, մեր երկրում ավտորիտար ռեժիմ է, թե ժողովրդավարություն,
անկախ նրանից՝ մեր իշխանությունը հմուտ է, թե ապաշնորհ,
Ադրբեջանը, միևնույն է, վաղ թե ուշ հարձակվելու է Արցախի Հանրապետության վրա և փորձելու է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Անկախ ամեն ինչից, Ադրբեջանի և Թուրքիայի նպատակն է, որ մենք՝ հայերս, այստեղ, այս տարածաշրջանում չապրենք, մնացածը պարզապես խոսակցություններ են, դիվանագիտական խաղեր:
Այնպես որ, երբ հերթական հարձակումը տեղի կունենա, պետք չէ, ինչպես որ դա եղավ ապրիլյան պատերազմի ժամանակ, իրար մեղադրել և քարոզչական դիվիդենտներ շահել՝ դա միայն նպաստելու է հակառակորդի հաջողություններին:
Պետք է այնպես կռվել, որ մենք ոչ մի հեկտար չկորցնենք, այլ հակառակը՝ ազատագրենք որքան հնարավոր է շատ հեկտարներ: Այսինքն՝ անել այնպես, որ հաջորդ հարձակումից առաջ Ադրբեջանն ավելի երկար մտածի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4481 դիտում
10:52 25-10-2019
Նախարարն այսուհետև 800 հազար դրամով պիտի ավելի շատ մտածի․ «Առավոտ»
Այս բաժնից
1072 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»