211652_close_icon
views-count148212 դիտում article-date 14:41 14-03-2019

Տեսախցիկն արձանագրել է Երևան-Աշտարակ ճանապարհին 2 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական ավտովթարի պահը. Газeль-ի վարորդն էլ անզգուշաբար վրաերթի է ենթարկում Opel-ից դուրս շպրտված քաղաքացիներից մեկին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի ավագ քննիչ Դադոյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է մարտի 10-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով։ Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկաններն ու քննիչները պրզել են, որ մահացածներից մեկը ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աշտարակի պահպանության բաժնի ծառայող էր։ [color=#CC0000]SHAMSHYN.com[/color]-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգական ավտովթարը, իսկ բախման հետևանքով Opel-ը դուրս է գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի և հարվածի արդյունքում Opel-ի գազաբալոնը շպրտվում է, ինչպես նաև ավտոմեքենայի միջից դուրս է շպրտվում այնտեղ գտնվողներից մեկը և հայտնվելով ասֆալտին՝ նրա վրայով անցնում է մարդատար Газель-ը։ Ստացվում է, որ տեղի է ունեցել ոչ միայն ավտովթար, այլև վրաերթ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/03/10/1119403/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մարտի 10-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասաղ գյուղի վարչական տարածքում: Ժամը 18:40-ի սահմաններում, Opel մակնիշի 34 СС 441 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Երևան ընթանալիս դուրս էր եկել ճանապարհի երթեևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և կողաշրջված վիճակում հայտնվել հանդիպակած երթևեկելի գոտում: Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել էր, 3 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, 2-ը՝ շտապօգնության ավտոմեքենայով, 1-ը՝ քաղաքացիների ավտոմեքենայով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանն ու հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ բախման արդյունքում մահացածներն ու վիրավորները ավտոմեքենայից դուրս էին շպրտվել: Քաղաքացիները բոլորին հայտնաբերել էին դրսում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ: Ժամանել էին նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության հրշեջ-փրկարարները և հոգեբանական կենտրոնի փրկարար հոգեբանները: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: Դեպքի վայրից հիվանդանոց էր մեկնել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը: Վթարի վայրում զննություն էին կատարել Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները: Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Օպերատիվ ժամանել էին նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Նաիրիի Պռոշյան տեղամասի ծառայողները, ովքեր սպասում էին, որպեսզի քննիչները վերջացնեն դեպքի վայրի զննությունը, որից հետո սկսեն իրենց աշխատանքները՝ վնասված էլեկտրասյունը փոխարինելու համար: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր