11159 դիտում
23:25 14-03-2019
Սա էտապային աշխատանք է, Օպերայի տարածքից բոլոր սրճարանները պետք է դուրս գան. Երևանի քաղաքապետ. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2019/03/14/Opera-cafes-marutyan/2948334?fbclid=IwAR0UPIc049WE0BGXXJAkRBY1ckq7yl30VF_cZyhXI0dLgAIQYXbjnmbo6pg]Tert.am[/url]-ը գրում է. Տարիներ ի վեր այս տարածքը գրավված է եղել, այստեղ ստացել են գերշահույթներ, ամսական 90 հազար դրամ են վճարել տարածքի համար: Այս գումարով կարելի էր 7-րդ Մասիվում 1-2 սենյականոց բնակարան վարձել:
Այս մասին հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Միգուցե աշխատողներին են հրահրում, չգիտեմ, կան այդպիսի մտքեր: Մենք ամեն ինչ անում ենք Երևանի համար, այստեղ ոչ մի անձնական շահ չկա: Մենք հետ ենք տալիս այս տարածքը մեր երևանցիներին: Սա լինելու է բոլորի տարածքը, ոչ թե մի խումբ մարդկանց տարածքը, ովքեր հարստանում են: Մեր թիմը վճռական է, ոչ մի շահ, բացի համայնքի շահից չենք հետապնդում»,- նշեց Հայկ Մարությանը:
Երևանի քաղաքապետն ասաց, որ մեծ աշխատանքներ պետք է տարվեն, որ վերականգնեն տարածքը, որովհետև բնությունը տուժել է, բետոն է լցվել: Ըստ նրա՝ Երևանում այգիներ կան, որոնք համայնքի սեփականությունն են, բայց մարդիկ այնտեղ հող ունեն սեփականաշնորհած, ուզում են տուն կառուցել:
«Մենք անելու ենք սա ամեն տեղ, որտեղ նորմերը խախտված են: Սա էտապային աշխատանք է, պետք է ամեն ինչ անենք, որ վերականգնվեն այգիները, բայց չտուժեն տնտեսվարողները: Այդ ճանապարհը կա: Օպերայում նախատեսվում է, որ բոլոր սրճարանները պետք է դուրս գան: Եկեք հիշենք Սարյան փողոցը:
Սարյանն իր համար փողոց էր, վաճառվում էին համակարգիչներ ու տեսեք, թե ինչ կենտրոն է այն դարձել: Եթե սրճարանները մի տեղից դուրս են գալիս, չի նշանակում, որ մեկ ուրիշ տեղ չեն կարող լինել: Քաղաքը պետք է զարգանա համաչափ, ոչ թե ամեն ինչ լցված լինի մի տեղ, մնացած տեղերը թերզարգացած մնան: Մենք շարունակելու ենք աշխատանքները, վերականգնելու ենք: Քանդվել էր այն ժամանակ, հիմա մենք վերականգնում ենք»,- մանրամասնեց Հայկ Մարությանը:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/03/14/Opera-cafes-marutyan/2948334?fbclid=IwAR0UPIc049WE0BGXXJAkRBY1ckq7yl30VF_cZyhXI0dLgAIQYXbjnmbo6pg]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1678 դիտում
17:56 14-11-2023
Ձեր հետևից պետք է գան, ամեն ինչ անելու եմ, որ գան․ Ալեքսանյանը՝ հիվանդանոցներում գումար վերցնողներին
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»