2023 դիտում
21:57 15-03-2019
Այսօր սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն երրորդ տարին է, որ Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը Հայաստանում կարևորվում ու նշվում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և գործընկեր կառույցների համագործակցությամբ: Ավանդույթ է դարձել, որ ամեն տարի օրն ունենում է իր նոր կարգախոսը: Այս տարվա՝ 2019 թվականի, կարգախոսը՝ «Իրազեկ սպառող՝ առողջ հասարակություն», լավագույնս բնորոշում է այն ուղին, որ պատկան մարմինն ու սպառողն անցնելու են համաքայլ՝ ամրացնելով սպառողի դիրքերը՝ իր իրավունքների մասին իրազեկելով և կրթելով նրան:
Համաժողովին մասնակցում էին հասարակական ու գիտական, պետական կառույցների, հայաստանյան դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ԵԱՏՄ և ԵՄ գործընկերներ, փորձագետներ, գործարարներ, սպառողներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է պետության համար: Նա գոհունակություն է հայտնել սպառողների իրավունքների պաշտպանության դաշտում բավական ակտիվ աշխատող հասարակական կազմակերպությունների ձևավորման կապակցությամբ, որոնց աշխատանքը միանշանակ պետք է դրական համարել: «Մեծ հաշվով բոլոր պետական մարմինների գործունեությունը կապ ունի սպառողների իրավունքների պաշտպանության հետ, ինչը նշանակում է, որ պատրաստվում ենք բոլոր պետական մարմինների աշխատանքի որակը բարձրացնել», – ասել է Նիկոլ Փաշինյանը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը խոսել է սպառողի լսելի լինելու իրավունքի մասին: «Կարող եմ երաշխավորել, որ սպառողի լսելի լինելու իրավունքն ապահովվում է ամբողջությամբ։ Դրա ապահովումը եղել և շարունակելու է լինել տեսչական մարմնի համար գերակա ուղղություն, քանզի միայն պետություն-հասարակություն ամուր կապի և փոխգործակցության միջոցով է հնարավոր արձանագրել իսկապես չափելի արդյունքներ»,- ասել է նա:
Համաժողովի ընթացքում բանախոսները ներկայացրել են սննդամթերքի անվտանգության ոլորտում հանրային վերահսկողությունը մեծացնելու մեխանիզմները, սննդի շղթայում գործող տնտեսավարողների գործունեությունը բարելավելու հնարավորությունները՝ վստահություն հայտնելով, որ ոչ մրցունակ ապրանքը մի օր դուրս է մղվելու շուկայից: Խոսվել է նաև սննդամթերքի անվտանգության համակարգը բարելավելուն ուղղված համագործակցության ծրագրերի մասին, կարևորվել է գիտության դերը՝ հատկապես ռիսկերի գնահատման, կառավարման և հաղորդակցության առումով:
Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա շրջանակներում մրցանակներ են տրվել Երևան քաղաքի բնակիչ Գեորգի Մելիքյանին՝ որպես ակտիվ սպառողի, որը նկատում է սննդամթերքի շուկայում առկա թերությունները և ահազանգում դրանց մասին ՍԱՏՄ թեժ գծով, «Արմենիա» ՀԸ լրագրող Սոնա Դանիելյանին, որն ամենահաճախն է բարձրացրել սննդամթերքի անվտանգության ոլորտի խնդիրները և բազմակողմանիորեն լուսաբանել դրանք, և «Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը՝ ի դեմս կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանի, որպես սննդամթերքի անվտանգության ոլորտում սպառողների իրավունքները լավագույնս պաշտպանող հասարակական կազմակերպություն:
[b]
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4090 դիտում
14:01 15-03-2018
Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1909 դիտում
23:12 09-03-2017
Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է
Այս բաժնից
472 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1606 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
502 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը