34063 դիտում
20:31 15-03-2019
Արաբկիրի ոստիկանների հերթական բնակարանային գողության դեպքերի բացահայտումն ապացուցեց ժողովրդական հայտնի խոսքը՝ «Գողը տանից չլինի, եզը երդիկից չեն հանի»
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի աշխատակիցների հետ հերթական բնակարանային գողություններն են բացահայտել Երևանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, 2018 թ.-ի սեպտեմբերի 25-ին ոստիկանության Արաբկիրի բաժին էր դիմել Երևան քաղաքի Վ. Փափազյան փողոցի շենքերից մեկի բնակիչ, 33-ամյա Լևոն Տաքսիլդարյանը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք իր բնակարանից գողացել են իրեն պատկանող թանկարժեք 2 ոսկյա մատանի:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մարտի 13-ին նշված գողությունը կատարելու կասկածանքով Արաբկիրի ոստիկանները Սունդուկյան փողոցից բերման են ենթարկել նշված փողոցի բնակիչ, 31-ամյա Մովսես Տաքսիլդարյանին:
Ոստիկանները պարզել են, որ Մ. Տաքսիլդարյանը այս տարվա մարտ ամսին Ա. Ավետիսյան փողոցի տներից մեկից գողացել է կենցաղային տեխնիկա, կահույք, տարբեր տեսակի ապրանքներ:
Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են նշված տանից գողացված ողջ ապրանքները:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Մ. Տաքսիլդարյանը ձերբակալվել է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ձերբակալված Մ. Տաքսիլդարյանը տուժած Լ. Տաքսիլդարյանի եղբայրն է և նա մատանիները եղբոր բնակարանից գողացել էր բնակարանում ծննդյան արարողության ժամանակ:
[b]Գողության կասկածանքով ձերբալակված 31-ամյա Մովսես Տաքսիլդարյանն է[/b]
[img]https://st0.shamshyan.com/editor/0240982001552667514807814.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1837 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)