211652_close_icon
views-count68537 դիտում article-date 18:20 27-01-2020

Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները ապացուցեցին՝ «Օձը տաքացնողին է կծում կամ գողը տանից չլինի, եզը երդիկից չեն հանի». բնակարանային գողերն ու տուժածի ավտոմեքենան հրկիզողներից երկուսը նրա հարևաններն էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Երևան քաղաքի Չեխովի փողոցի բնակիչներ, 24-ամյա Անդրեյ Գրիգորյանը, 27-ամյա Գրիգոր Ստեփանյանը և Երևան քաղաքի Մանանդյան փողոցի բնակիչ, 25-ամյա Նարեկ Մարտիրոսյանը 2019 թ.-ի օգոստոսի 7-ին Շենգավիթ վարչական շրջանում կատարել են բնակարանային գողություն և, որ գողոնը տեղափոխել են այդ բնակարանի տիրոջ Toyota մակնիշի 77 NM 770 համարանիշի ավտոմեքենայով և հետքերը թաքցնելու նպատակով Կոտայքի մարզի Առինջ վարչական շրջանի «Ա» թաղամասի կամրջի տակ այն այրել են: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բնակարանային գողության և ավտոմեքենայի հափշտակության և գույքի դիտավորյալ ոչնչացման փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՝ ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 1.1 կետերով, (բնակարանյաին գողություն), 180–րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (տրանսպորտային միջոց հափշտակելը), և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (գույքի դիտավորյալ ոչնչացում) հատկանիշերով: Նշված հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ Շենգավիթի ոստիկաններն ու քննչական բաժնի քննիչները ամիսներ շարունակ կատարել են հսկայածավալ օպերատիվ-հետախուզական ևւ քննչական համատեղ գործողություններ, որի արդյունքում էլ ստացվել են հավաստի տեղեկություններ և նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով նշված անձինք հունվարի 22-ին իրենց բնակության վայրերից բերման են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հունվարի 25-ին Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչ Ռաֆայելյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի նշված անձանց նկատմամբ: Դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է ավագ քննիչի միջնորդությունը և կասկածյալներ Ա. Գրիգորյանը, Գ. Ստեփանյանն ու Ն. Մարտիրոսյանը կալանավորվել են և դատարանի դահլիճից տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կասկածյալներից երկուսը բնակարանատիրոջ՝ Ա. Ս.-ի հարևաններն են եղել և, իրոք, ժողովրդական խոսքը ճիշտ է, երբ ասում է՝ գողը տանից չլինի, եզը երդիկից չեն հանի, իսկ բնակարանատերը բազմաթիվ անգամ օգնության ձեռք է մեկնել նծված անձանց: Կարելի է նաև ասել՝ օձը տաքացնողին է կծում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/08/1132053/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, օգոստոսի 7-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ էր ստացվել, որ օգոստոսի 5-ի ժամը 10։30-ից մինչև օգոստոսի 7-ի ժամը 10։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Չեխովի փողոցի բնակիչ 43-ամյա Անդրեյ Ս․-ի բնակարանը, մտել ներս, այնտեղից հափշտակել չհրկիզվող պահարանը, այնուհետև Անդրեյ Ս․-ին պատկանող Toyota մակնիշի 77 NM 770 համարանիշի ավտոմեքենայի բանալիները։ Գողը կամ գողերը այնուհետև նշված շենքի բակից փախցրել էին Toyota-ն։ Դեպքի վայր էր ժամանել Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ներսիսյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Ռաֆայելյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ չհրկիզվող պահարանում եղել է ատրճանակ, ոսկյա զարդեր և գումար։ Մինչ Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ փախցրած ավտոմեքենան հայտնաբերել էին Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ա թաղամասի կամրջի տակ, ամբողջովին այրված վիճակում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր