211652_close_icon
views-count8606 դիտում article-date 01:39 16-03-2019

98 տարի առաջ այս օրը Բեռլինում հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը գնդակահարեց երիտթուրքերի պարագլուխ, հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատու Թալեաթին:

98 տարի առաջ այս օրը Բեռլինում հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը Հարդենբերգ փողոցում գնդակահարեց երիտթուրքերի պարագլուխ, հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատու Թալեաթին: Գործողությունից հետո Թեհլերյանը փախուստի չդիմեց, հանձնվեց գերմանական իշխանություններին: Թեհլերյանի դատը, սակայն, վերածվեց երիտթուրքերիդատավարության: Գերմանական դատարանը, արդարացի և հիմնավոր գտնելով Թեհլերյանի վրեժխնդրությունը, հենց դատարանի դահլիճից նրան ազատ արձակեց:

Նմանատիպ նյութեր