211652_close_icon
views-count8717 դիտում article-date 09:01 16-03-2019

Սեղմված գազը կթանկանա՞. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որով առաջարկվում է մեքենաների լիցքավորման համար վաճառվող սեղմված գազը հարկել ոչ թե ծավալով, այլ կշռով: Գործող օրենքով հազար խ/մ համար ակցիզային հարկը 25 հազար դրամ է: Կառավարությունն առաջարկում է 1 տոննայի համար 34 հազար դրամ: Կառավարությունը սա հիմնավորում է վարորդների իրավունքների պաշտպանությամբ՝ համոզելով, որ սա հարկային բեռի ավելացում չէ: Տեսականորեն դա այդպես է, քանի որ 1450 խմ գազը մեկ տոննա է, և այդ հաշվարկով ակցիզային հարկը չի թանկանում: Բայց գազալցակայանների սեփականատերերը պնդում են, որ փոփոխությունը հանգեցնելու է 10-20 տոկոս թանկացման: Օրենքը ուժի մեջ է մտնելու ապրիլի 1-ից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր