211652_close_icon
views-count1654 դիտում article-date 14:53 16-03-2019

35 օր հացադուլ հայտարարած կալանավորը համաձայնել է բուժօգնություն ստանալ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունից հետո

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի ներկայացուցիչները հերթական անգամ երեկ այցելել են 35 օր հացադուլի մեջ գտնվող և քաղաքացիական հիվանդանոցում բժշկական հսկողության տակ գտնվող կալանավորված անձի, տեղեկացնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը: Պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցի ընթացքում կալանավորը նշել է, որ հրաժարվում է տրամադրվող բուժօգնությունից ու ցանկանում է դուրս գրվել հիվանդանոցից, քանի որ պահման պայմանները բավարար չեն։ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը տեղում ուսումնասիրել են կալանավորված անձի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը և պահման պայմանները: Բժշկական անձնակազմի հետ համագործակցությամբ՝ կալանավորված անձը տեղափոխվել է առանձին հիվանդասենյակ՝ պատշաճ պայմաններով։ Բացի այդ, քաղաքացիական հիվանդանոցում գտնվելու 7 օրերի ընթացքում բուժօգնությունից հրաժարված կալանավորված անձը Պաշտպանի ներկայացուցիչների հորդորից հետո համաձայնել է բուժօգնություն ստանալ։

Նմանատիպ նյութեր