37759 դիտում
21:23 17-03-2019
Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին. մայրաքաղաքում հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք. կասկածյալը ձերբակալվել է
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություներով, երեկ՝ մարտի 16-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննչական բաժանմունքում, ՀՀ քր-օր-ի 118 հոդվածի և 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում հետաքննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը թույլատրի իրավապահներին խուզարկություն կատարել Երևան քաղաքի Շահումյան 6-րդ փողոցում բնակվող, 46-ամյա Արթուր Սարգսյանին պատկանող տանը և դրան կից օժանդակ շինություններում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը բավարարել է միջնորդությունը և խուզարկությամբ նշված տան օժանդակ շինություններում հայտնաբերվել և առգրավվել են «Մագնում 58007» տիպի 12 տ/չ որսորդական հրազեն, «RECK Y-114933699» տիպի 9 մմ տ/չ գազային ատրճանակ՝ լիցքավորված 11 փամփուշտով, 4746 գրառմամբ անհայտ տեսակի ատրճանակ՝ առանց փամփուշտների, առանց գործարանային համարի թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, 102 հատ որսորդական հրազենի 12 տ/չ փամփուշտներ, 236 հատ տարբեր տ/չ փամփուշտներ, «Սվին» դանակներ՝ պատյանների վրա առկա՝ համապատասխանաբար 882 և 32 գրառումներով, 2 հատ 9 մմ տ/չ գազային ատրճանակի փամփուշտ, 4 հատ թափանցիկ ապակյա տարաներում առկա հեղուկներ՝ նմանվող թունավոր նյութի /սնդիկ/, 3 հատ որսորդական դանակ, 1 հատ սուր, «Տիր» տիպի հրացան՝ փամփուշտներով, 2 հատ ներարկիչ՝ 5 մգ և 1.0 մգ ծավալի, որոնցից 5 մգ-ոց ներարկիչում առկա էր 0.2 մգ ծավալի սպիտակավուն հեղուկ, իսկ մյուսը՝ դատարկ վիճակում, օգտագործված:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանության Երւան քաղաքի վարչության հետաքննչական բաժանմունքում հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժին:
Ա. Սարգսյանը ձերբակալված է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
18703 դիտում
14:40 25-10-2022
Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք․ օպերատիվ տեղեկությունները հավաստի էին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ