211652_close_icon
views-count9650 դիտում article-date 18:02 12-05-2021

Դըմփ-դըմփ-հու, Շուռնուխի օրինակը պետք է դաս լինի. Արշակյանը` Սյունիքի դեպքերի մասին

Իշխանասարի և Վերիշենի ուղղությամբ ադրբեջանական զորքի առաջխաղացման ֆոնին Շուռնուխում իրավիճակը հանգիստ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։

«Մեր գյուղի տարածքում հանգիստ է։ Վերիշենի հատվածում է, որ կեսգիշերին մոտ 3 կմ առաջ են եկել։ Մեր համայնքապետը` Առուշ Առուշանյանն էլ այնտեղ է, ռուս սահմանապահների հետ բանակցում են»,- ասաց նա։

Թե ինչպես են մոտ 200 հոգի (ըստ որոշ տեղեկությունների) ադրբեջանցի ներթափանցել ՀՀ պետական սահման, Շուռնուխի գյուղապետը դժվարանում է պատասխանել։ Փոքրիկ դադարից հետո ասում է` իր տեղեկություններով` գիշերը մարտական հենակետերում հայկական ԶՈւ զինծառայողներ չեն եղել։
 

«Տեղեկություններ ունեմ, որ ձյան պատճառով պոստն իջեցրել են ներքև, չգիտեմ` ում հրամանով... դե, չգիտեք` ով ա հրամայում զորքին»,- նշեց Արշակյանը։

Ադրբեջանական կողմի` սահմանին զորք և զինտեխնիկա կուտակելու մասին Արշակյանը տեղեկություններ չունի, բայց կարծում է`անհրաժեշտության դեպքում աշխարհազորը պետք է միջամտի։ Ավելին, նա չի բացառում, որ մարտական գործողություններ սկսվեն։

«Ամեն ինչ էլ հնարավոր է, եթե հետ չեն գնում, ուրեմն վերջը մի բան պետք է լինի։ Եթե չտեղափոխվեն, աշխարհազորայինը պետք է հարցը լուծի, թե չէ` այսպես չի լինի։ Շուռնուխի օրինակը պետք է դաս լինի բոլորին, մոտավորապես այսպիսին է իրավիճակը` կարողանում եք` վերցրեք, էլի։ Բա, դըմփ-դըմփ-հու»,- հավելեց Արշակյանը։

Մանրամասներն՝  այստեղ

Նմանատիպ նյութեր