211652_close_icon
views-count1386 դիտում article-date 20:43 18-03-2019

Չեխիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել ՉՀ Խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի հետ

Մարտի 14-ին ՉՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալվել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի կողմից։ Խմբի ղեկավար՝ Սահմանադրական և իրավական հարցերի կոմիտեի նախագահ, Քաղաքացիական ժողովրդավարական կուսակցությունը ներկայացնող Մարեկ Բենդան ողջունեց, շնորհավորեց և արգասաբեր գործունեություն մաղթեց ՀՀ նորանշանակ դեսպանին։ Դեսպան Հովակիմյանն իր երախտագիտությունը հայտնեց ՉՀ խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձևի ընդունման առթիվ՝ բարձր գնահատելով այն մեծ աշխատանքն ու ճանապարհը, որ իրականցվել է երկու երկրների Խորհրդարանների և ՉՀ-ում ՀՀ դեսպանության արդյունավետ աշխատանքի շնորհիվ։ Նա հույս հայտնեց, որ ապագայում ևս այդ համագործակցությունը կշարունակվի նույնքան բարձր մակարդակով։ ՀՀ դեսպանը ներկայացրեց հայ-չեխական երկկողմ բարեկամական հարաբերությունների ներկայիս վիճակը, ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, միջխորհրդարանական երկկողմ հարաբերությունները, պարզաբանեց ԼՂ հիմնահարցի կարգավորման շուրջ ՀՀ դիրքորոշումը։ Դեսպանը պատասխանեց նաև պատգամավորների բազմաթիվ հարցերին՝ ՀՀ ներքին քաղաքական և տնտեսական իրավիճակի, Հայաստան-Չեխիա ապրանքաշրջանառության, ՀՀ արտահանման ներուժի, Հայաստանի համար IT ոլորտի կարևորության վերաբերյալ։ ՀՀ դեսպանն անդրադարձավ նաև ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի վավերացման գործընթացին, նշելով վերջինի կարևորությունը ՀՀ համար և հույս հայտնելով, որ ՉՀ Խորհրդարանի կողմից փաստաթղթի վավերացումը կարագացվի։

Նմանատիպ նյութեր