211652_close_icon
views-count1517 դիտում article-date 18:52 08-05-2019

Չեխիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահի հետ

Մայիսի 7-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպեց Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ, Ծովահենների կուսակցության վարչության, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամ Վոյտյեխ Պիկալի (Vojtěch Pikal) հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հայ-չեխական հարաբերությունների ընդհանուր օրակարգին, հատկապես միջխորհրդարանական շփումների շրջանակներում։ Դեսպան Հովակիմյանը գոհունակություն հայտնեց Չեխիայի պատգամավորների պալատի կողմից ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի վավերացման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը Պատգամավորների պալատի փոխնախագահի ելույթի կապակցությամբ։ Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանն ու երկրում ներկայումս ընթացող ժողովրդավարական գործընթացներին ու զարգացումներին։

Նմանատիպ նյութեր