2368 դիտում
15:49 19-03-2019
Ուժի մեջ մտած օրենքով աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցներ կարելի է ներմուծել մինչև մայիսի 1-ը. ՊԵԿ
«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 19-ից:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերում առկա տեղեկատվության համաձայն՝ մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը ձեռք բերված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն իրականացվելու է մինչև 2019թ. մայիսի 1-ը:
Սահմանին, անցակետերի հրապարակներում աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների կուտակման խնդիրը կանոնակարգելու նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներգրավել է լրացուցիչ աշխատակիցներ, ինչպես նաև տեխնիկական միջոցներ՝ տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումները և բացթողումը հնարավորինս սեղմ ժամկետներում ու անխափան իրականացնելու համար:
Ինչպես արդեն տեղեկացվել է, մաքսային ձևակերպումների իրականացման ժամանակ, առաջին հինգ օրերի ընթացքում, ՊԵԿ-ն առաջնահերթությունը տալու է ՀՀ սահմանային անցակետերում տվյալ պահին գտնվող տրանսպորտային միջոցներին՝ հնարավորություն տալով թեթևացնել սահմանային անցակետերի համապատասխան պահպանման հրապարակները և խուսափել լրացուցիչ կուտակումներից:
ՊԵԿ-ը քաղաքացիներից և շահագրգիռ բոլոր անձանցից ակնկալում է փոխըմբռնում ու աջակցություն այս հարցում:
Նմանատիպ նյութեր
4010 դիտում
19:03 15-03-2019
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման վերաբերյալ
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
757 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»