211652_close_icon
views-count2552 դիտում article-date 16:28 19-03-2019

Արցախում կայանալիք նախագահական ընտրությունները լինելու են ազատ և մրցակցային. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում համոզմունք հայտնեց, որ Արցախում առաջիկայում կայանալիք նախագահական ընտրությունները կլինելու ազատ, անկախ և մրցակցային: «Ես համոզված եմ և, կարծում եմ, որ բոլորն են գիտակցում, որ Արցախում տեղի ունենալիք նախագահական ընտրությունները պետք է լինեն արդար, ազատ, ժողովրդավարական, մրցակցային: Ես համոզված եմ, որ հենց այդպես էլ կլինի»,- ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր