211652_close_icon
views-count2610 դիտում article-date 16:06 21-06-2021

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը Հայաստանում ընտրությունները ճանաչել է մրցակցային

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը հայտարարել է, որ հունիսի 20-ին Հայաստանում կայացած ընտրությունները եղել են մրցակցային, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, փոխանցում է Tert.am-ը։

«Ընտրությունները Հայաստանում, ընդհանուր առմամբ, համապատասխանում էին օրենսդրությանը, մրցակցային էին, ընտրողների իրավունքները հարգվել են»,-ասել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Քարի Հենրիկսենը:

Նա նաև ավելացրել է, որ ընտրություններն արքի են ընկել «մրցակիցների միջև ինտենսիվ հռետորաբանությամբ»: Այնուամենայնիվ, ընտրությունները «հաջող էին»:

Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է բոլոր 2008 ընտրական տեղամասերում ամփոփված նախնական արդյունքները, համաձայն որի՝ առաջատարը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ քվեների մոտ 53,92 տոկոսով:


 

Նմանատիպ նյութեր