2100 դիտում
22:40 19-03-2019
Գույքահարկի արտոնություններ են տրամադրվել սոցիալական մի շարք խմբերի
Երևանի ավագանին այսօր կայացած նիստում հավանություն է տվել գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագծին:
Համաձայն նախագծի, արտոնություններ են տրամադրվել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան և Աֆղանստանի պատերազմներում զոհվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում վիրավորված ևստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքներին, Արցախյան և Աֆղանստանի պատերազմների առաջին ու երկրորդ խմբի զինհաշմանդամներին, ինչպես նաև «Հայաստանի խուլերի միավորում» և «Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ-ներին:
Հաստատվել են Երևանի 2018թ. բյուջեի և զարգացման ծրագրի հաշվետվությունները
Ավագանին հավանություն է տվել նաև Երևանի զարգացման 2018թ. ծրագրի իրականացման, ինչպես նաև Երևանի 2018թ. բյուջեի կատարման հաշվետվություններին:
Եվրոպայի հրապարակ՝ Երևանում
Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը կանվանակոչվի Եվրոպայի հրապարակ: Ավագանին հաստատել է որոշման նախագիծը:
Կանգառների անվանումները հայտարարող սարքեր՝ քաղաքային ավտոբուսներում
Տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար քաղաքային ավտոբուսների ուղեսրահներում կտեղադրվեն հատուկ սարքեր, որոնք կհայտարարեն կանգառների անվանումները:
Նմանատիպ նյութեր
1558 դիտում
20:32 11-02-2015
Գույքահարկի և հողի հարկի արտոնություններ են սահմանվել մի շարք ստեղծագործական միությունների համար
4022 դիտում
17:16 26-04-2017
Երևանի ավագանին սահմանել է գույքահարկի և հողի հարկի գծով արտոնություններ
Այս բաժնից
493 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
910 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում