44389 դիտում
12:28 20-03-2019
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 25-ամյա վարորդը ВАЗ 217230 մակնիշի ավտոմեքենայով հայտնվել է «Արզնի-Շամիրամ» ջրանցքում. 3 վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Հարություն Հարությունյանը իր վարած ВАЗ 217230 մակնիշի 35 ՏN 038 համարանիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Արզնի–Շամիրամ ջրանցքը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ՝ Եղվարդ քաղաքի բնակիչներ, 23-ամյա Ռաֆիկ Մխիթարյանն ու 26-ամյա Արտաշես Մնացականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարները։
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռուբեն Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ավտոմեքենան քաղաքացիների ուժերով վերամբարձ կռունկով դուրս բերվեց ջրանցքից և տեղափոխվեց անվտանգ վայր։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2002 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)