211652_close_icon
views-count45559 դիտում article-date 15:33 13-08-2024

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 25-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով հայտնվել է Արզնի-Շամիրամ ջրանցքում․ ժամանել են փրկարարներ ու պարեկներ․ վարորդն ասում էր․ «Լավ եմ պրծել»․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի վարչական տարածքում գտնվող եկեղեցու հարևանությամբ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան ընկել է գյուղով հոսող ջրանցքը։

Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Եղվարդի թիվ 46 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Նոր Հաճն խոշորացված համայնքի Նոր Գեղի բնակավայրում Կոտայքի մարզի բնակիչ  25-ամյա Գագիկ Մադոյանը իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով ընկել է Արզնի-Շամիրամ ջրանցքը, որը ունեցել է մոտ 5-6 մետր խորություն։ Վարորդը ինքնակամ դուրս է եկել ավտոմեքենայից, ապա ջրանցքից։

Տեղում պարզվել է, որ փրկարարները ոչ մի գործողություններ չունեն անելու, ապա դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Վահագն Կարապետյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են ավագ պարեկ Կարեն Խուդանյանն ու կրտսեր պարեկ Արաբո Խաչատրյանը։

Դեպքի վայր է ժամանել նաև Նոր Հաճն խոշորացված համայնքի Նոր Գեղի բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Բաբախանյանը և «Արզնի» ՋԵԿ-ի պատասխանատուներից։ Վերջինս հեռախոսով ինչ-որ մարդկանց հետ քննարկում էր, որպեսզի ջրի հոսքը դադարեցնեն, որ կարողանան հայտնաբերեն և ջրանցքից դուրս բերեն ավտոմեքենան։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր