96205 դիտում
16:00 20-03-2019
Ողբերգական դեպք Լոռու մարզում. Դեբեդ գետից դուրս է բերվել 18-ամյա աղջկա դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։35-ի սահմաններում արակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանզ է ստացվել, որ Շնող գյուղով հոսող Դեբեդ գետում դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Թումանյանի հրշեջ-փրկարարները, ովքեր գետից դուրս են բերել երիտասարդ աղջկա դի։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ջրահեղձ եղածը նույն գյուղի բնակիչ՝ 18-ամյա Մարիամ Անանյանն էր։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են նաև ոստիկանության Թումանյանի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+