103941 դիտում
12:08 18-03-2018
Ողբերգական դեպք Լոռու մարզում. փրկարարներն ու ոստիկանները Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ դի. նրա տանը հայտնաբերվել է նամակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքում՝ Դեբեդ գետում՝ Քարե կամրջի տակ կնոջ դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ժամանել է նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ, Արդարադատության գնդապետ Արթուր Ավետիսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու փրկարարները քաղաքացիների օգնությամբ գետից դուրս են բերել Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի բնակչուհի , 70-ամյա Մարգարիտա Գ.-ի դին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները նրա տանը հայտնաբերել են երկտող, որտեղ գրված է եղել. «Էլ չեմ դիմանում, ձեզ էլ սպանեցի: Կարողա մի 10 տարվա կյանք ունենամ, էդքան էլ պետք է տանջվեմ՝ մեռնելով ապրեմ: Խնդրում եմ Մարգարիտային ինձ ցույց չտաք: Գնում եմ խեղդվեմ, որ չապրեմ էս ցավերով»:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Թումանյանի քննչական բաժնի քննչ Դավիթ Խաչատրյանի կողմից հարուցվել է քրեական գործ և նշված գրությունը առգրավվել է քննիչ որոշմամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մարգարիտա Գ.-ն ունեցել է հոգեկան խնդիրներ և հաշվառված է եղել հոգեբանական կենտրոնում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+