211652_close_icon
views-count28036 դիտում article-date 19:55 20-03-2019

Պետական եկամուտների կոմիտեում քրեական գործ է հարուցվել քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարություններով զբաղվող ծառայություններից մեկի նկատմամբ. պետությանը պատճառվել է 4 մլն 500 հազար դրամի վնաս

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 10-րդ բաժնում ՀՀ քր օր-ի 315 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է պաշտոնական կեղծիք կամ անփություն ցուցաբերելու փաստով: Պետական եկամուտների կոմիտեի ծառայողները պարզել են, որ Բագրատունյաց փողոցի 69/2 հասցեում 2016-2019 թթ. ընթացքում անհատ ձեռներեց Արայիկ Խաչատրյանը առանց համապատասխան թույլտվության և տեղական տուրք չվճարելով՝ մատուցել է քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարությունների ծառայություններ, սակայն նշված գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ ցուցաբերել են անբարեխիղճ և անփութ վերաբերմունք: Նրանց պարտկանություների չկատարման արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել է 4 մլն 500 հազար դրամի վնաս: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր