211652_close_icon
views-count1630 դիտում article-date 23:16 20-03-2019

ԵՊՀ-ում տեղի է ունեցել Անահիտ Մանասյանի գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ սահմանադրականիրավունքի ամբիոնի դոցենտ, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, իրավ. գիտ. թեկնածու Անահիտ Մանասյանի «Սահմանադրական կայունությունը՝ որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական» մենագրության շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան ԳագիկՂազինյանը, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրքի գրախոսԳևորգ Դանիելյանը,Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, դատավորներ, քաղաքականգործիչներ: Գիրքը նվիրված է սահմանադրական կայունության արժեբանական բնութագրին և կայուն ժողովրդավարության երաշխավորման գործում վերջինիս դերակատարությանը։ Մենագրության շրջանակում հետազոտվել են ժողովրդավարության դոկտրինը, սահմանադրական կայունությանն ու Սահմանադրության զարգացմանն առնչվող հիմնախնդիրները, սահմանադրական վեճերի հաղթահարման իրավական կառուցակարգերը, Սահմանադրության պաշտոնական մեկնաբանության, անմիջական գործողության առանձնահատկությունները, Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների զարգացման հիմնախնդիրները, ինչպես նաև «սահմանադրական ինքնություն» հասկացությունն ու դրա արժեբանական բնութագիրը: Նշված հիմնախնդիրների ուսումնասիրության արդյունքում հեղինակի կողմից կատարվել են բազմաթիվ տեսական եզրահանգումներ, մշակվել են հարցադրումներին առնչվող նոր տեսական հայեցակարգեր, և ներկայացվել են ՀՀ օրենսդրության ու իրավակիրառ պրակտիկայի կատարելագործման մի շարք գործնական առաջարկություններ: Մենագրությունը բաղկացած է 5 գլուխներից, որոնք էլ իրենց հերթին կազմված են ենթագլուխներից: Այն նախատեսված է սահմանադրական իրավունքի, իրավունքի տեսության ու փիլիսոփայության, սոցիոլոգիայի, քաղաքագիտության հարցերով հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակի համար: Տեղեկացնենք, որ Անահիտ Մանասյանը հեղինակ և համահեղինակ է 4 մենագրության, մեկ դասագրքի, մեկ ուսումնական ձեռնարկի և շուրջ հինգ տասնյակ գիտական հոդվածների, որոնք հրապարակվել են հայաստանյան և արտասահմանյան հեղինակավոր գիտական հանդեսներում: «Սահմանադրական կայունությունը՝ որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական» մենագրության մասինելույթունեցավՀայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորԱլվինաԳյուլումյանը, որընշեց, որգիրքըմեծհետաքրքրությունէառաջացնում.«Պետք է ասեմ, որ իսկապես շատ հասկանալի, հստակ և շատ ընթեռնելի լեզվով գրված գիրք է: Զուտ արագ թերթելովգիրքը՝ես նկատեցի, թե որքան համարձակ աշխատանք է մեր առջև դրված»: Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ ինքը գրքի հեղինակի հետ ծանոթ է դեռ երկրորդ կուրսից ու պատիվ է ունեցել կարդալու նրա հեղինակած բոլոր գիտական աշխատանքները, որոնք նպաստել են նրա՝ որպես մասնագետի հասունացման ընթացքին: Ելույթներով հանդես եկան նաև ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, դատավորներ: Գրքի շնորհանդես-քննարկման ավարտին «Սահմանադրական կայունությունը՝ որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական» մենագրության հեղինակը, ասելով, որ գրքում առկա հիմնականդրույթներն արդեն նշվել են, խոսեց գրքի շապիկի ընտրության մասին: «Իրականում երբ փնտրում էի կայունության խորհրդանիշը, շատ հետաքրքիր տարբեր խորհրդանիշների հանդիպեցի, բայց ամենածավալուն և ամենատարածված խորհրդանիշը տիեզերքն էր: Սկսեցի ուսումնասիրել և բացահայտեցի, որ տիեզերքը բնութագրող մի քանի բառեր են սովորաբար հանդիպում՝ հանգստություն, համերաշխություն, անվտանգություն, ներդաշնակություն: Հենց այս գաղափարներն եմ դրել հասարակական համակարգերի կայունության երաշխիքները մշակելու հիմքում և համոզված եմ, որ նշված համակարգերը կարող են կայուն լինել միայն այն դեպքում, երբ անհատի համար երաշխավորվում են հենց այս չափանիշները»,- ասաց հեղինակը: Իր ելույթի վերջում Անահիտ Մանասյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և նշեց, որ իր հետազոտության իրականացման համար բոլոր ներկաներն իրենց ներդրումն են ունեցել ուղղակի կամ անուղղակի տարբեր ձեւաչափերով: Շնորհանդեսի վերջում գրքի հեղինակը բոլոր ցանկացողներին նվիրեց իր գիրքը՝ այն անձամբ մակագրելով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր