47665 դիտում
12:58 21-03-2019
Երևանում 24-ամյա վարորդը Toyota Altezza-ով Էրեբունի օդանավակայանի մոտ բախվել է կամրջի երկաթե ճաղավանդակներին, այնուհետև շինության պատին. ժամանել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 24-ամյա Արսեն Բադալյանը իր վարած Toyota Altezza մակնիշի 36 AQ 465 համարանիշի ավտոմեքենայով Էրեբունի օդանավակայանի հարևանությամբ գտնվող նոր կառուցված կամրջի վրա բախվել է երկաթե ճաղավանդակներին, առաջ ընթացել, հայտնվել ձորակում ու բախվել բնակելի տան շինության պատին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Օպերատիվորեն ժամանել է նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, ով քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկի միջոցով ավտոմեքենան դուրս բերեցին անվտանգ վայր։
Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակում նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 140+
140+