55792 դիտում
15:09 12-04-2021
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 22-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է շինության պատին, այնուհետև գազատար խողովակի հենասյանը. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 14։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 22-ամյա Արամ Դավթյանը իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին, այնուհետև գազատար խողովակի հենասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Դավթյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի և դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գարիկ Գևորգյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Նարեկ Բադալյանի գլխավորությամբ։
Փաստի առիթվ Ն. Բադալյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվում է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Վթարի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն ասում էին. «Նշված հատվածում, ցանկանում ենք, որպեսզի տեղադրվեն արհեստական անհարթություններ, ինչը զսպաշապիկ կլինի որոշ «վայ» վարորդների համար, ովքեր ավտոմեքենաներն այնպես են վարում, որ նույնիսկ կնախանձի Շումախերը։ Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ նշված հատվածում տեղի են ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ, ու մեր խնդրանքն է, որպեսզի պատկան մարմինները այդ խնդիրը լուծեն։ Այդ փողոցով ոչ միայն ավագ սերնդի ներկայացուցիչներ են անցնում, այլ նաև երեխաներ, և խնդրում ենք, որպեսզի այդ խնդիրը լուծեն, ինչը մեծ լավություն կլինի բնակիչներիս, հակառակ դեպքում, եթե արհեստական անհարթությունները չտեղադրեն, վթարները կշարունակվի»։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+