211652_close_icon
views-count1911 դիտում article-date 21:28 21-03-2019

Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի նախագահական հարցերով պետնախարար Սալիմ Ժրեյսսաթիի հետ

Մարտի 20-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց Լիբանանի նախագահական հարցերով պետնախարար Սալիմ Ժրեյսսաթիի հետ (Salim Jreissati): Հանդիպմանը քննարկվեցին հայ-լիբանանյան հարաբերությունների առկա վիճակը, այդ թվում՝ իրավապայմանագրային դաշտը, ինչպես նաև՝ երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարները: Պետնախարարը ողջունեց Հայաստանի և Լիբանանի միջև երկկողմ հարաբերություններում նկատելի ակտիվացման միտումները, միաժամանակ բարձր գնահատելով հայ համայնքի դերը երկրի զարգացման բոլոր ոլորտներում:

Նմանատիպ նյութեր