211652_close_icon
views-count2437 դիտում article-date 23:40 11-07-2019

Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպում է ունեցել Լիբանանի էկոնոմիկայի և առևտրի նախարարի հետ

Հուլիսի 10-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպում ունեցավ Լիբանանի էկոնոմիկայի և առևտրի նախարար Մանսուր Բթեյշի հետ (Mansour Bteish)։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի հետագա գործունեության վերաբերյալ աշխատանքային մանրամասներ: Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ առևտրաշրջանառությանը, տնտեսական ոլորտի իրավապայմանագրային դաշտին, սակագնային քաղաքականության վերանայման հեռանկարներին և համագործակցության այլ առանցքային հարցերի:

Նմանատիպ նյութեր