211652_close_icon
views-count3075 դիտում article-date 10:22 22-03-2019

Գրավատների և տարադրամի փոխանակման կետերի պետտուրքը կբարձրանա, բայց ոչ 60 անգամ․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ականատես ենք լինում բողոքի ցույցերի մի ամբողջ շղթայի՝ ակցիզային հարկի, գրավատների, արծվաշենցիների խնդիրների ու մի շարք այլ հարցերի հետ կապված: Անց­նող շաբաթվա ամենաքննարկված և շահարկված թեման կապ­ված է տարադրամի փոխանակման կետերի և գրավատների կողմից տրվող պետտուրքի ավելացման հետ: Նախատեսվում է պետտուրքը բարձրացնել 60 անգամ՝ 50 հազարից դարձնել 6 մլն: «Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում բարձրացում լինելու է, բայց ոչ այդ աստիճանի, սա բավական տարածված քայլ է, երբ ընտրություն է կատարվում վատի և վատագույնի միջև: Այսինքն՝ ի սկզբանե ներկայացվում է վատագույն սցենար, հետո գնում են զիջումների, արդյունքում բարձրացում լինում է, սակայն նվա­զում է դժգոհությունը: Պատահական չէ, որ հարցի վերաբերյալ դժգոհություններ են հայտնվել նաև իշխանական պատգամավոր­ների կողմից: Այն դեպքում, երբ ներկայիս իշխանության մեջ դժվար է պատկերացնել «մոնոլիտությունից» որևէ շեղում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր