2819 դիտում
16:48 10-04-2019
Մանե Թանդիլյանն առաջարկում է գրավատների և փոխանակման կետերի տուրքի բարձրացման հարցը քննարկել ԿԲ-ի կողմի առանձին ներկայացվող առաջարկով
ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկում է հարկային բարեփոխումների փաթեթից հանել գրավատների, փոխանակման կետերի բարձրացմանը վերաբերող փոփոխությունները և այդ հարցը խորհրդարանում քննարկել որպես Կենտրոնական բանկի կողմից առանձին ներկայացվող առաջարկ:
Մ. Թանդիլյանն այս մասին գրառում է կատարել իր «Ֆեյսբուք»-ի էջում:
«Գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքի բարձրացումը որևէ առնչություն չունի հարկային բարեփոխումների հետ: Այդ ոլորտի պատասխանատուն հանդիսանում է Կենտրոնական բանկը և անտրամաբանական է ֆինանսական վերահսկողության շրջանակում ներկայացվող առաջարկը ներկայացնել կառավարության հարկային բարեփոխումների շրջանակում»,-գրել է Թանդիլյանը:
Նրա կարծիքով՝ ոլորտի վերաբերյալ կենտրոնական բանկի մտահոգությունները, լուծման ուղիները միանշանակ անհրաժեշտ է քննարկել և իրականացնել բարեփոխումներ այդ ոլորտներում: «Հետևաբար, առաջարկում եմ կառավարությանը հարկային բարեփոխումների փաթեթից հանել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում ֆինանսական հաստատություններին վերաբերյալ փոփոխությունների մասը և այդ հարցը խորհրդարանում քննարկել որպես կենտրոնական բանկի կողմից առանձին ներկայացվող առաջարկ՝ ոլորտում առկա խնդիրների լուծման համատեքստում»,-եզրափակել է պատգամավորը:
Ապրիլի 10-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, անդրադառնալով հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հարցին, նշել էր, որ գրավատների, փոխանակման կետերի պետական տուրքի բարձրացմամբ լուծում են ոչ միայն ֆիսկալ, այլ նաև ոլորտի կարգավորման խնդիր:
Նմանատիպ նյութեր
3114 դիտում
10:22 22-03-2019
Գրավատների և տարադրամի փոխանակման կետերի պետտուրքը կբարձրանա, բայց ոչ 60 անգամ․ «Փաստ»
39518 դիտում
14:42 21-05-2018
Մանե Թանդիլյանն առաջարկում է հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստը դարձնել 150 հազար դրամ
Այս բաժնից
841 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
673 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
787 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված