211652_close_icon
views-count85080 դիտում article-date 11:52 22-03-2019

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Կոտայքի մարզում. Արամուսի դպրոցում դասերը կաթվածահար են եղել. երեխաները, ծնողներն ու ուսուցչական կոլեկտիվը պահանջում են, որպեսզի տնօրեն նշանակվի իրենց թեկնածուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 22-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Վաղ առավոտվանից Արամուս գյուղի Վլադիկ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում սկսվել է դասադուլ, և երեխաները, ծնողներն ու ուսուցչական ողջ անձնակազմը պահանջում են, որպեսզի դպրոցի տնօրեն նշանակվի երկար տարիներ նույն դպրոցում փոխտնօրեն աշխատած Անդրեյ Փիլիպոսյանը։ Այս պահին դպրոցի բակում են հավաքվել երեխաները, ծնողներն ու ուսուցչական կազմը և վանկարկում են, որ իրենք տնօրեն են ուզում Ա. Փիլիպոսյանին։ Օրեր առաջ նշված դպրոցում տնօրենի ընտրություն է տեղի ունեցել, և թեկնածուներից մեկը եղել է Ա. Փիլիպոսյանը, իսկ մյուս թեկնածուն՝ Նոնա Պողոսյանը, ով Աբովյան քաղաքի բնակիչ է և աշխատել է Աբովյանի թիվ 10 դպրոցում՝ որպես դասվար և նրա թեկնածությունը, հավաքվածների ասելով, առաջ է քաշել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Ընտրությունների 2 փուլերի արդյունքում թեկնածուները հավաքել են 4-ական ձայն, սակայն դպրոցի կոլեկտիվը նամակ-դիմումով խնդրել է փոխվարչապետին, որպեսզի տնօրեն նշանակվի Ա. Փիլիպոսյանը։ Այս պահին դպրոցում դասապրոցեսը խաթարվել է, սակայն Ա. Փիլիպիոսյանը հորդորում է երեխաներին, որպեսզի նրանք անցնեն դասարաններ և դասապրոցեը շարունակվի։ Երեխաներն ասում էին, որ իրենք հարգում են Ա. Փիլիպոսյանին, ընդունում նրա խոսքը, սակայն ուզում են, որպեսզի Կոտայքի մարզպետն ու կառավարությունը հարգեն իրենց կարծիքը «Մենք պահանջում ենք, որպեսզի տնօրեն նշանակվի Ա. Փիլիպոսյանը, ով ողնուծուծով նվիրված է դպրոցին, նվիրված է աշակերտներին և իր գործի գիտակն է»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 144+
144+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր