211652_close_icon
views-count57327 դիտում article-date 11:58 14-03-2016

Լարված իրավիճակ Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում. 4 օր է՝ դպրոցում դասերը կաթվածահար են եղել, գյուղացիներն էլ մարտական են տրամադրված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 14-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում: Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 4 օր է, գյուղի դպրոցում դասերը կաթվածահար են եղել: Ծնողները հրաժարվում են երեխաներին ուղարկել դպրոց՝ պատճառաբանելով, որ նախկին տնօրենի՝ թոշակի անցնելուց հետո Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կարգադրությամբ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել, իսկ հետո էլ նույն մարզի Արագած գյուղից Նարեկ անունով մեկին բերել են և ասում են, որ նա պետք է լինի տնօրեն: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն արդարացիորեն բարձրաձայնում էին. «Մեր դպրոցում կան լավ ուսուցիչներ ու ուսուցչուհիներ, որոնք երեխաների նկատմամբ ցուցաբերում են մարդկային վերաբերմունք, գիտակ են, և մենք ուզում ենք, որպեսզի ուրիշ գյուղի բնակիչը մեր դպրոցում չկարգվի տնօրեն: Եթե այդ հարցը չլուծվի, ընդհանրապես դպրոցը կփակվի, քանի որ ողջ գյուղով որոշել ենք՝ եթե տնօրենը մեր գյուղից չեղավ, երեխաներին դասի չենք ուղարկի, ու ինքնըստինքյան դպրոցը կփակվի»: Այս պահին դպրոցում է գտնվում նաև գյուղապետը, ով նույնպես նշում է, որ ինքը գյուղացիների հետ է և պահանջում է, որպեսզի տնօրեն նշանակվի իրենց գյուղացին, ով թե գյուղում, թե դպրոցում բարի համբավ ունի: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր