211652_close_icon
views-count1646 դիտում article-date 14:08 22-03-2019

Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կուբայի դեսպանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էմիլիո Պևիդա Պուպոն (նստավայրը՝ ք. Նուրսուլթան): Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ դիվանագիտական ծառայության մեկնարկի առթիվ, հաջողություններ մաղթել և հույս հայտնել, որ նրա գործուն մասնակցությամբ երկկողմ հարաբերությունները կստանան նոր բովանդակություն: Հանրապետության նախագահը և նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ՝ որպես հեռանկարային ոլորտներ մասնավորապես նշելով առողջապահությունը, դեղագործությունը, բիոտեխնոլոգիաները և զբոսաշրջությունը: Նրանք ընդգծել են նաեւ փոխշահավետ գործակցության մեծ ներուժը գիտակրթական և մշակութային բնագավառներում: Նշելով, որ խորհրդային տարիներին շատ կուբացիներ էին կրթություն ստանում Հայաստանում՝ նախագահ Սարգսյանը ցանկալի է համարել այդ ավանդույթի վերականգնումը, կրթական, մշակութային փոխանակման ծրագրերի իրականացումը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր