211652_close_icon
views-count42435 դիտում article-date 15:09 22-03-2019

Արտակարգ դեպք Լոռու մարզի զինկոմիսարիատում. 31-ամյա քաղաքացին վիրավորական արտահայտություններ ու հայհոյանքներ է հնչեցրել զինկոմիսարիատի հասցեին և կոտրել գույքը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։30ի սահմաններում Լոռու մարզի զինկոմիսարիատից ահազանգ է ստացվել Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին, որ մի քաղաքացի ոչ սթափ վիճակում զինկոմիսարիատում անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում աշխատակիցների նկատմամբ՝ տալով վիրավորական արտահայտություններ, սեռական բնույթի հայհոյանքներ, և կոտրել է զինկոմիսարիատի գույքը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինկոմիսարիատ են մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ այդ քաղաքացին Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Վահե Սանթրոսյանն է, ով 20 րոպեից ավելի իր վարքագծով կոպիտ կերպով խախտել է զինկոմիսարիատի բնականոն աշխատանքը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Սանթրոսյանը նախկինում դատապարտված է եղել և ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում բացատրություն տալուց հետո բաց է թողնվել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր