211652_close_icon
views-count2175 դիտում article-date 23:40 22-03-2019

Բացահայտ հափշտակել է նեթբուք և բռնվել ոստիկանների կողմից

Մարտի 22-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Վ.Սարգսյան փողոցի թիվ 10 հասցեի մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 1962 թ. ծնված Ալեքսան Թ.-ին և ներկայացրել 1986 թ. ծնված Ս. Պ.-ին: Ժամը 00.02-ին նշված հասցեի մոտ Ալեքսան Թ.-ն բացահայտ հափշտակել է Ս. Պ.-ի նեթբուքը և դիմել փախուստի, սակայն բռնվել է ոստիկանների կողմից: Կատարվում է քննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր