211652_close_icon
views-count4406 դիտում article-date 20:45 25-03-2019

Մոսկվայում Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանը ներկայացնող 6 մարզիկներից 2-ը մեդալներ են նվաճել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 22-ին և 23-ին Մոսկվայում անցկացվեց ,,Անատոլի Խառլամպիևի մրցանակների,, խաղարկությունը, որն ունի Սամբոյի Աշխարհի գավաթի կարգավիճակ: Հայաստանը ներկայացնող 6 մարզիկներից երկուսը նվաճեցին մեդալ: Աշխարհի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը, ով մարզական սամբոյի 52կգ քաշային կարգի փոխարեն այս անգամ հանդես եկավ 57 կգ քաշային կարգում, եզրափակչում պարտություն կրեց Ռուսաստանի ներկայացուցիչ Խերտեկ Սայանից և արժանացավ արծաթե մեդալի: Իսկ մարտական սամբոյի 68 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց Սամվել Բադալյանը: Սամբո մարզաձևի հիմնադիրներից Անատոլի Խառլանպիևի հուշամրցաշարին, որն անցկացվում է 1980թ-ից, իսկ 1982թ-ից ստացել է միջազգային մրցաշարի կարգավիճակ, այս տարի մասնակցում էր 200 մարզիկ աշխարհի 33 պետությունից: Ի դեպ, ՌԴ ներկայացնող Եգոր Մղդսյանն ու Դավիթ Հովհաննիսյանը դարձան գավաթակիր: [b]Հայաստանի սամբոյի ֆեդերացիա[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր