211652_close_icon
views-count40650 դիտում article-date 12:20 26-03-2019

Հերթական ինքնասպանության փորձը՝ Վանաձորի բանտում. 29-ամյա կալանավորը 2 անգամ թիվ 1 կարանտինային խցում փորձել է ինքնասպան լինել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 25-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վանաձորի բանտի աշխատակիցները կանխել են կալանավորված 28-ամյա Գոռ Մանուչարյանի ինքնասպանության փորձը։ Աշխատակիցները նկատել են, որ թիվ 1 կարանտինային խցում Գ. Մանուչարյանը, պարանը գցելով պարանոցին, փորձել է կախվել։ Բարեբախտաբար, բանտի աշխատակիցները ճիշտ կողմնորոշվել ու փրկել են նրա կյանքը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Մանուչարյանը մարտի 22-ին նույնպես փորձել է ինքնասպան լինել, որը դարձյալ կանխվել է բանտի աշխատակիցների կողմից։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Մանուչարյանը մեղադրվում է ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, 178 հոդվածի կետի և 324 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նրա նկատմամբ կալանքի սկիզբ է համարվում 2018 թվականի մարտի 18-ը։ Փաստի առթիվ Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր