30937 դիտում
11:17 11-01-2018
Արտակարգ դեպք Արմավիրի բանտում. կալանավորը 6-րդ խցում փորձել է ինքնասպան լինել. նրան փրկել են բանտի աշխատակիցները, իսկ նա պնդում է, որ նրանց պատճառով է այդ քայլին դիմել
[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում 2017 թ.-ի դեկտեմբերի 11-ին ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային տեղամասի թիվ 6 խցում պահվող կալանավոր Արտյոմ Վիրաբյանի ինքնասպանության փորձի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 20:30-ի սահմաններում Ա. Վիրաբյանին հայտնաբերել են ջեռուցման մարտկոցի վրա կանգնած վիճակում, իսկ պարանոցին անցկացված է եղել սրբիչից պատրաստված ինքնաշեն պարան, որի մյուս ծայրն էլ կապված է եղել խցի ճաղավանդակից:
ՔԿ-ի ծառայողներին տեսնելով՝ Ա. Վիրաբյանը սպառնացել է, ցատկել ջեռուցման մարտկոցի վրայից, սակայն բանտի աշխատակիցները կարողացել են փրկել նրա կյանքը: Մի քանի ծառայողներ պահել են Վիրաբյանի ոտքերը և կտրել ինքնաշեն պարանը:
Օրեր անց Ա. Վիրաբյանը հայտնել է, որ ինքը ստիպված դիմել է ծայրահեղ այդ քայլին, ցանկանալով ինքնասպան լինել, քանի որ իրեն հասցրել են այդ վիճակին և հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել Արմավիրի բանտի ծառայողները:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: