1184 դիտում
23:12 26-03-2019
Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախագահության առաջնայնությունները ներկայացվեցին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում
Մարտի 18-21-ը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, կայացավ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը:
Միջոցառումների շրջանակում մարտի 21-ին տեղի ունեցավ Դաշինքում համատարմագրված ՖՄԿ անդամ պետությունների առաքելությունների մասնակցությամբ ընդունելություն, որի ընթացքում որպես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը նախագահող պետության ներկայացուցիչ բացման խոսքով հանդես եկավ ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Գագիկ Հովհաննիսյանը, ով ներկայացրեց Հայաստանի Հանրապետության՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախագահության առաջնայնությունները։
Իր խոսքում Գագիկ Հովհաննիսյանը, ընդգծելով ֆրանսերեն լեզվին և ֆրանկոֆոն մշակույթին Հայաստանի նվիրվածությունը, ներկայացրեց 2018թ. հոկտեմբերին Երևանում «Ապրել միասին» խորագրով կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի արդյունքները և մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում նախատեսվող առանցքային միջոցառումները։
Գագիկ Հովհաննիսյանի ֆրանսերեն լեզվով ելույթից հետո միջոցառման մասնակիցները, ի թիվս այլոց, հնարավորություն ունեցան համտեսելու հայկական տաղավարում ներկայացված հայաստանյան արտադրության կոնյակների և գինիների լավագույն նմուշները։
Հիշյալ միջոցառմանը ներկա էին ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների մի շարք դեսպաններ և Դաշինքի բարձրաստիճան պաշտոնյաներ։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1591 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին