7653 դիտում
22:52 26-03-2019
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ դատական նիստը հետաձգվել է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի վերաբերյալ դատական նիստը հետաձգվել է:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 11-ին՝ ժամը 14:30-ին:
Իսկ մինչ այդ՝ այսօր բողոքի քննության մեկնարկին Հատուկ քննչական ծառայության քննիչ Մուշեղյանը և դատախազ Դոլմազյանը միջնորդել են բողոքի քննությունն անցկացնել դռնփակ՝ հիմնավորելով, թե Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործից մաս է անջատվել, որով նախաքննությունը դեռ շարունակվում է, իսկ հետազոտվող փաստաթղթերը գործի անջատված մասով հրապարակման ենթակա չեն։
Միջնորդությանն առարկությամբ հանդես է եկել Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշելով՝ ներկայացած բողոքի շրջանակներում նախաքննական տվյալ պարունակող փաստաթղթեր չեն հետազոտվելու, ուստիև, պաշտպանը խնդրել է մեղադրանքի կողմի ներկայացրած միջնորդությունը մերժել:
Դատարանը՝ նախագահությամբ Գագիկ Պողոսյանի, մերժել է մեղադրանքի կողմի միջնորդությունը՝ նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ, սակայն սահմանափակել է լրատվամիջոցների կողմից իրականացվող տեսանկարահանումը՝ թույլատրելով ընդամենը 10-ը րոպե նկարահանել:
Ինչ վերաբերում է ձայնագրառմանն, ապա այս մասով՝ սահմանափակումներ չկան:
[b]Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմ[/b]
Նմանատիպ նյութեր
10172 դիտում
19:35 16-01-2019
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը ՀՔԾ-ն մերժել է
Այս բաժնից
1294 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
925 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը