59898 դիտում
19:48 28-03-2019
Կենտրոնի ոստիկաններն ու քննիչները ժամերի ընթացքում հայտնաբերեցին ժողովրդին հայտնի «Պրոսպեկտի» գետնանցումի կոշիկների խանութից գողություն կատարողներին. ըստ տուժողի՝ գողացել են 1 մլն-ից ավելի կոշկեղեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 27-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննիչները տաք հետքերով հայտնաբերել են նույն օրը կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի 3 հասցեի գետնանցումում գտնվող անհատ ձեռներեց 60-ամյա Գագիկ Ալավերդյանի «Կոշիկների խանութ»-ից գողություն կատարող անձանց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական հետախույզներն ու քննիչները ստացված օպերատիվ տվյալներով պարզել են, որ նշված գողությունը կատարել են Երևան քաղաքի Շիրազի փողոցի բնակիչ, 26-ամյա Թաթուլ Մարգարյանը և Նոր Խարբերդ թաղամասի բնակիչ, 16-ամյա Օնիկ Հ.-ն:
Մինչ փորձագետը դեպքի վայրում աշխատանքներ էր կատարում, կենտրոնի ոստիկաններն ու քննիչները տարված բացատրական աշխատանքների շնորհիվ կարողացել են ոստիկանության կենտրոնականի բաժին հրավիրել Թ. Մարգարյանին ու Օնիկ Հ.-ին, ովքեր փաստերի ճնշման տակ խոստովանել են , որ գողությունը իրենք են կատարել:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ գողացված ապրանքը հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Թ. Մարգարյանն ու Օնիկ Հ.-ն ստորագրությամբ բաց են թողնվել:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/03/27/1120749/?fbclid=IwAR0Si0bmbQgltY-3yMucjlykwGyxcfbdDphSXLaNma_VIKhzN-dIBtpM92M]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 27-ին հերթական գողության դեպքն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 60-ամյա Գագիկ Ալավերդյանը, ով մասնագիտությամբ ինժեներ-գյուտարար է, ահազանգել էր Ոստիկանության կենտրոնական բաժին և հայտնել, որ վարձակալած հիմունքներով իր կողմից օգտագործվող Մաշտոցի պողոտայի 3 հասցեում գտնվող գետնացումում եղած կոշիկի խանութի ապակին կոտրել են և այնտեղից հափշտակել գույք։
Ժամանել էր Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը քրեական հետախուզության օպերլիազոր Գուրգեն Խաչատրյանի գլավորությամբ։
Դեպքի վայրում զննություն էին կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների վարչական բաժնի խումբը ավագ քննիչ Սուրեն Նազարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ անհայտ անձը կամ անձինք, կոտրելով ապակին, ներս էին մտել տարածք և այնտեղից հափշտակել կանացի և տղամարդկանց կոշիկներ և մարզակոշիկներ։ Գողը կամ գողերը կարծես կոշիկ տանելու լավ վարպետներ եղած լինեին։ Այն կոշկեղենը, որ եղել էին էժան՝ չէին տարել։ Տարել էին միայն թանկարժեքները։
ֆոտոլրագրողի հետ զրույցում գետնանցումում աշխատողները ասում էին․ «Սա առաջին դեպքը չէ։ Արդեն խասիաթ ա դառել։ Ամեն առավոտ գալիս ենք, տեսնում ենք՝ գողություն տեղի չի ունեցել, ձեռի հետ մտնում ենք Սուրբ Սարգիս, մոմ ենք վառում ու նոր սկսում ենք մեր ամենօրյա աշխատանքը։ Հուսով ենք որ գոնե այս դեպքը կբացահայտվի և կատարողը կամ կատարողները կհայտնաբերվեն»։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+