211652_close_icon
views-count72472 դիտում article-date 20:52 09-12-2019

Ոստիկաններն ու քննիչները ժամերի ընթացքում հայտնաբերեցին Երևանում մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդին. Շենգավիթի ոստիկաններն ապացուցեցին, թե ում օրն է 40 օր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ Շենգավիթի ոստիկանության բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի և Հայաստանի քննչակակ կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչների՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի գլխավորությամբ ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 48-ամյա Արամայիս Աբգարյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 07։00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում մահվան ելքով վրաերթ կատարելու և դեպքի վայրից փախուստի դիմելու մեջ, երբ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական վիակում, դիմել էր փախուստի։՛ Ոստիկանության Շենգավիթի բաժնի և ՃՏՀ քննության բաժնի քննիչները ճիշտ՝ օպերատիվ աշխատանքների արդյունքում Ա, Աբգարյանին հայտնաբերել են Դավիթաշեն վարչական շրջանում, որից հետո արդեն բերման ենթարկելով ոստիկանություն՝ պարզվել է, որ վրաերթը կատարել է նա՝ իր վարած Газель մակնիշի 5011 Տ համարանիշի ավտոմեքենայով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/09/1142483/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում դեռևս չպարզված վարորդը անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց պողոտայում՝ թիվ 38 շենքի դիմաց, վրաերթի էր ենթարկել միջին տարիքի հետիոտն տղամարդու: Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր, իսկ վարորդը, նրան թողնելով անօգնական, դիմել էր փախուստի: Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արման Հակոբյանն ու Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանը: Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել էին նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին կոտրված ավտոմեքենայի հայելու դետալներ: Օպերատիվորեն ժամանել էին նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել էին, որ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր