3643 դիտում
14:49 29-03-2019
Կառավարությունը 10 տոկոսով սուբսիդավորելու է շահառուի վարկը խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու համար
ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը, որի շրջանակում տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու, մատչելիություն ապահովելու նպատակով կտրամադրվի պետական աջակցություն` վարկի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ, նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ վարկերը տրամադրվելու են 5 տարի մարման ժամկետով , առավելագույնը 12 տոկոս տոկոսադրույքով, որից սուբսիդավորվելու է 10 տոկոսային կետը: «Այնպես որ, շահառուին վերջնականապես կտրամադրվի 2 տոկոս տոկոսադրույքով, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսավարողներին կամ գյուղոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին 0 տոկոսով է հասնելու ֆինանսական ռեսուրսը»,- ասաց Գևորգյանը:
Ծրագրի շրջանակում ձեռք բերվող մեկ գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանու հաշվարկային արժեքը 1 միլիոն դրամ է, իսկ ընդհանուր մեկ շահառուի վարկի առավելագույն չափը՝ 3 միլիոն դրամ:
«Այսինքն` մեկ տնտեսավարող սուբյեկտ կարող է ձեռք բերել առնվազն 300 խոշոր եղջերավոր կենդանի, ընդ որում՝ կարող է ձեռք բերել ինչպես արտասահմանից ներմուծելով Հայաստանի Հանրապետության տարածք, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում առկա տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներից: Նախատեսվում է 2019-24 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տնտեսավարողների կողմից ձեռք կբերվի 10 հազար գլուխ տարբեր սեռահասակային խմբերի խոշոր եղջերավոր տոհմային կենդանիներ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
883 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
634 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
706 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան