Ավտովթար Լոռու մարզում. Վանաձորում բախվել են 49-ամյա վարորդի Nissan-ն ու 23-ամյա վարորդի Mersedes-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:05-ին Վանաձոր քաղաքի Բաղրամյան 65/1 հասցեի դիմաց բախվել են Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչ, 49-ամյա Արա Գոգինյանի վարած Nissan Murano մակնիշի 59 LT
555 համարանիշի եւ Վանաձոր քաղաքի բնակիչ, 23-ամյա Վահան Առաքելյանի վարած Mersedes մակնիշի 35 FG 047 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Mersedes-ի ուղեւոր, Վանաձոր քաղաքի բնակիչ, 23-ամյա Մհեր Սադոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի 1-ին դասակի
ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի