211652_close_icon
views-count1750 դիտում article-date 23:32 29-03-2019

Գրեմմի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան, աշխարհահռչակ Էրիկ Հարլենդն ու Մեթյու Բրուերը համատեղ համերգով հանդես կգան Ա. Խաչատրյան համերգասրահում

Գրեմմի քառակի դափնեկիր Gonzalo Rubalcaba-ն, աշխարհահռչակ Eric Harland-ն ու Matthew Brewer-ը համատեղ համերգով հանդես կգան Ա. Խաչատրյան համերգասրահում ապրիլի 30-ին ժամը 19:00-ին: Տոմսերն ամրագրելու համար զանգահարեք՝ 096206208 Գոնսալո Ռուբալկաբա «Գրեմմի» մրցանակի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան համարվում է ջազի ամենակարկառուն և հռչակավոր դեմքերից մեկը: Ծնվելով երաժիշտների ընտանիքում` ապագա դաշնակահար և կոմպոզիտորը երաժշտական ասպարեզում իր առաջին քայլերը սկսում է դեռևս վեց տարեկանից` նվագելով հարվածային գործիքների վրա: Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Ռուբալկաբան համագործակցել է այնպիսի ջազմենների հետ, ինչպիսիք են Դիզզի Գիլեսպին, Չուչո Վալդեսը, Չարլի Հեյդենը և այլք: Ջազի կնքահայր Հերբի Հենկոքը նրան անվանել է դարի լավագույն դաշնակահար: Ռուբալկաբան ընդհանուր առմամբ թողարկել է մոտ 25 ձայնասկավառակ, որոնցից երկուսը` ''Nocturne''-ը (2001թ.) և ''Land of the sun''-ը (2004թ.) արժանացել են «Գրեմմի» մրցանակի: Էրիկ Հարլենդ Գրեմմի նոմինանտ Էրիկ Հարլենդը հանրահայտ Zildjian բրենդի ներկայացուցիչ է, նվագակցել է համաշխարհային մի շարք արտիստներին։ Համարվում է 21-րդ դարի ամենապահանջված թմբկահարներից մեկը, և մինչ այս ներկայացվել է ավելի քան 260 ձայնագրություններում։ Մեթյու Բրուեր Մեթյուն շրջապատված է եղել երաժշտությամբ դեռ վաղ տարիքից՝ նրա հայրն ու պապը նույնպես երաժշտական ասպարեզից են։ Մեթյու Բրուերը համագործակցել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են՝ Գրեգ Օսբին, Գոնսալո Ռուբալկաբան, Լի Կոնիցը, Դավիթ Սանչեսը և այլք։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր